|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
News.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է. «Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ էր, բայց հույս ուներ, որ ոտքի կկանգնի, նորից կաշխատի: Թալեաթի սպանության վայրում ուզում էր Սողոմոնի արձանը բարձրացնել: Ուզում էր տեսնել այն երկիրը, որտեղ հայ մարդը արժանապատիվ ապրեր, կարողանար զարգանալ: Ինքն ուզում էր, որ Հայաստանը լինի ամենալավ երկիրը»:
Հրանտ Մարգարյանը, որը 25 տարի ճանաչել է Վահան Հովհաննիսյանին, նրան հիշում է որպես դրական, հումորով, դիպուկ ու ստեղծագործ մտքով մարդու: Ինչպես նշեց Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը բացառիկ մարդ էր` կարողանում էր քննադատել, բայց չվիրավորվել, ամենասուր խոսքերն ասել, բայց ոչ ոք վատ չզգար, որովհետեւ գիտեին, որ դրա մեջ չարություն չկա, թույն չկա: