կարևոր
550 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-18 17:30
Հասարակություն

Էս թրքահպատակ իշխանությանը մեր վերջին հույսը կտրում ա․ խի՞ ես չուլանդ պախկվել, իջի՛ ստեղ, պատասխան տուր մեզ․ անհետ կորածի հարազատը՝ Փաշինյանին

Էս թրքահպատակ իշխանությանը մեր վերջին հույսը կտրում ա․ խի՞ ես չուլանդ պախկվել, իջի՛ ստեղ, պատասխան տուր մեզ․ անհետ կորածի հարազատը՝ Փաշինյանին

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի կողմից գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարազատները։ Նրանք բարձրաձայնել են իրենց մտահոգությունն այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Արմեն Աբազյանը։

Հարազատների համոզմամբ՝ հենց Աբազյանն էր ակտիվորեն զբաղվում գերեվարվածների և անհետ կորածների հարցերով, ուստի նրանք անհանգստացած են, թե արդյոք նորանշանակ պաշտոնյան կշարունակի նույն հետևողականությամբ աջակցել իրենց հարազատների վերադարձին։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում իշխանություններին՝ բացատրել տեղի ունեցածի պատճառները և վստահեցնել, որ գերիների և անհետ կորածների խնդիրը շարունակելու է մնալ պետական ուշադրության կենտրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում։