|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Մոսկվայից դուրս հանդիպել միայն հակամարտությանը վերջ դնելու համար, սակայն մինչ այդ դեռ շատ աշխատանք կա անելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը, ելույթ ունենալով Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում, ասել է, որ պատրաստ կլինի ցանկացած պահի Զելենսկու հետ Մոսկվայում հանդիպել բանակցությունների համար, ինչպես նաև ցանկացած այլ կետում, սակայն ցանկացած այլ կետում հանդիպումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Պեսկովը հավելել է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար «դեռ շատ տնային աշխատանք կա անելու»։
Նա նաև նշել է, որ խաղաղության գործընթացի հետ կապված աշխատանքը թույլ է տալիս խոսել այն մասին, որ «ավարտը մոտ է», սակայն այս պահին որևէ հստակության մասին խոսք չկա։