|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն Վաշինգտոնի և Լոնդոնի, որոնք նման տեղեկատվություն են տրամադրում Կիևին Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կոլոմբոյում Pathfinder Foundation հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
«Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, որոնք նման տեղեկատվություն են տրամադրում Ուկրաինային Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների համար», - ասել է նա:
Ռուդենկոն ընդգծել է, որ «Իրանը չհրահրված և անօրինական հարձակման զոհ է»: «Թեհրանն իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: