|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն հստակ չի ներկայացրել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում հարձակումների շարունակման հարցի վերաբերյալ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
«ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը»,- նշել է նա։
Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։
Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։
«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։