|
Փոխարժեքներ
17 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանին թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։Նշվում է, որ այս մասին ասված է պաշտպանության և անվտանգության խորհրդի երկկողմ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ հետագա բանակցությունները ռազմական սրացումների կամ գործողությունների միջոցով վտանգելուց»,-ասվում է երկու երկրների հայտարարության մեջ։Առաջնորդները նաև ընդգծել են Հորմուզի նեղուցի շտապ վերաբացման անհրաժեշտությունը։Նրանք կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների թիրախների վրա և վերադառնալ դիվանագիտությանը՝ զգուշացնելով, որ հետագա ռազմական էսկալացիան կվտանգի քաղաքական լուծումը։
Գերմանիան և Ֆրանսիան նաև վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ ամիս կնքված փոխըմբռնման հուշագրին, որը միջնորդել էին Պակիստանը և Կատարը։ Նրանք նաև ընդգծել են Հորմուզի նեղուցը առանց վճարների կամ սահմանափակումների վերաբացելու անհրաժեշտությունը։
«Աջակցելով Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ռազմական առաքելությանը՝ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են նախապես տեղակայված միջոցներով մասնակցել, հենց որ պայմանները թույլ տան», -նշվում է հայտարարության մեջ։