կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 20:47
Աշխարհ Տարածաշրջան

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ բարձրաստիճան աղբյուրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերը սառեցվել են։

«Բանակցային գործընթացը շարունակվում է, միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակվում»,-«Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը։