|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը: «Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը: Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երևույթները»,-շեշտել է Արա Գաբրիելյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը: Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձևաչափով հանդիպումները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին