|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը շարունակում է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցով՝ դիվանագիտությունը համարելով գլխավոր առաջնահերթություն և պահպանելով երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը։ Այդ մասին ТАСС-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
«Բանակցությունները միջնորդների միջոցով շարունակվում են։ Գլխավոր հարցն այն է, թե որքանով է ամերիկյան կողմը մտադրված բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները։ Դիվանագիտությունը մնում է մեր առաջնահերթությունը, սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը», - ասել է նա։