|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի տիեզերական գործակալությունը դիմել է Ռուսաստանին` խնդրելով աջակցել նոր սերնդի արբանյակների ստեղծման եւ տիեզերական ծրագրերում իրանցիների ներգրավման հարցում. տեղեկացնում է «Մեհր» գործակալությունը:
ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շչոգոլեւի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները կոչ են արել ընդլայնել համագործակցությունն այդ բնագավառում: Խոսքն, առաջին հերթին, Iransat արբանյակի ստեղծման մասին է, որի վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է դեռեւս 2 տարի առաջ:
Կողմերը պայմանավորվել են, որ համատեղ աշխատանքային խումբն ամեն 6 ամիսը մեկ նիստ է անցկացնելու` քննարկելու համար արձանագրության մանրամասները: Ռուս նախարարը նաեւ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Իրանի հետ կապի ոլորտում, եւ խոստացել է, որ կօգնեն Իրանին փոքր արբանյակների արտադրության գործում: