Միասին կարող ենք
կարևոր
985 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 13:49
Աշխարհ

Քուվեյթի միջազգային օդանավակայանը կրկին հրթիռակոծվել է

Քուվեյթի միջազգային օդանավակայանը կրկին հրթիռակոծվել է

Քուվեյթի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, որի հետևանքով վնասվել են վառելիքի բաքերը։ Այս մասին ասվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գտնվող Քուվեյթի ինքնաթիռների լիցքավորման ընկերությանը (KAFCO) պատկանող վառելիքի բաքերը հարձակման են ենթարկվել, որի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել», - ասվում է հայտարարության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ արտակարգ ծառայությունները անմիջապես սկսել են արձագանքել միջադեպին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասը միայն նյութական է, և զոհեր չկան։