|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Այնտեղ տարբեր միջադեպեր կան՝ Դավիթին հրելը, նրա ընկնելը, ձեռքի անկանոն շարժումները, Դավիթին հարվածելը և նորից նրա ընկնելը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն մասնաճյուղի դիմաց հայտնեց Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա խնդրեց նորից դիտել տեսանյութը՝ համոզվելու համար, որ փաշինյանին հարված չի եղել, այլ ԶԼՄ-ներով անմիջապես գնացել է «հարված» բառը, որը «տղաների համար դարձավ ճակատագրական»։
«Իմ համար 18 տարեկանը երեխա է։ Խնդրում եմ, հարգելի՛ հասարակություն, որքանով բևեռացված կլինեք, թե ոչ, լինենք անաչառ»,- ասաց փաստաբանը՝ ակնարկելով ՔՊ-ականների գրառումներն այն մասին, թե 18 տարեկանը երեխա չէ։
Անդրադառնալով Դավիթին առաջադրված հոդվածին՝ Էլբակյանն ասաց. «Գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ, երբևէ տեսել եք 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն 18 տարեկանի կալանավորեն»։
Նա նշեց, որ մեղադրական հոդվածը քաղաքական է, քաղաքական գործունեությունը խոչընդոտելու փաստով։
Վարդուհի Էլբակյանը նաև անդրադարձավ նախօրեին Դանիել Իոնիսյանի արած հայտարարությանը։
«Ինձ համար զարմանալի էր, թե Դանիել Իոնիսյանը որտեղից այդ ամբողջ տեղեկատվությունը գիտեր, որովհետև մենք էլ իրավունք չունենք այդ մասին բարձրաձայնելու, թեպետ Դանիել Իոնիսյանը դատողություններ էր արել, որ առողջակա վիճակի առումով ինձ համար ընդհանրապես ընդունելի չէ։ Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդրով չի տառապում, ունի առողջական խնդիրներ, բայց պայծառ, գիտակ, գրագետ տղա է, ընդհանրապես հոգեկան խնդիրներ չունի, ինչը Դանիել Իոնիսյանն է ներկայարցել, ասաց էլբակյանը բայց և նշեց, որ դատարանում միացել են Իոնիսյանի կոչին և խնդրել, որ կալանքը որպես խափանման միջոց չընտրեն»,- ասաց Էլբակյանը։
Քիչ անց հայտնի դարձավ, որ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՔԿ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Դավիթին։