Միասին կարող ենք
կարևոր
1216 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 10:32
Քաղաքական

Էդ ո՞նց է ստացվում, որ Բաբաջանյանի, Սարգսյանի կամ Գուրգեն Սիմոնյանի գումարների մասին մենք տեղյակ չենք․ արձագանք՝ Դանիել Իոաննիսյանին

Էդ ո՞նց է ստացվում, որ Բաբաջանյանի, Սարգսյանի կամ Գուրգեն Սիմոնյանի գումարների մասին մենք տեղյակ չենք․ արձագանք՝ Դանիել Իոաննիսյանին

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի համակարգող Յանա Գաբելիա Մանթաշևան գրում է․

«Ուրեմն, Դանին հերթական անգամ որոշել է արևմտյան՝ ժողովրդավարության, ազատ խոսքի իրավունքի պաշտպանության համար ստացած միլիոնանոց գրանտերը օգտագործել ընդդիմության լռեցնելու համար։ Ուրեմն, նրանք ստանում են արևմտյան գրանտեր բայց իրականացնում են տիպիկ բոլշևիկների վարած քաղաքականությունը՝ «ով մեզ հետ չէ՝ լրտես է»։ «Человек есть и статья найдется» քաղաքականություն։ Վայ, անհարման բան ստացվեց:

Նրանք առաջինն են գոռում ու դեմ դուրս գալիս Ռուսաստանին, բայց քայլերով հակառակն են ապացուցում։

Կեղտոտ, մանիպուլյատիվ խաղեր են խաղում ու ընդդիմության վրա «լրտես» պիտակ կպցնելով կամ «ռուսական փողեր են ֆռում»` փորձում են մաքրել դաշտը:

Լավ էլի, բա էդ ո՞նց է ստացվում, որ Բաբաջանյանի, Սարգսյանի կամ Գուրգեն Սիմոնյանի գումարների մասին մենք տեղյակ չենք, քանի որ այդ «ընդդիմությունը» մշտապես կանգնած է այս իշխանության կողքին։ Ու Դանիելը չի էլ փորձում մի հատ բոչկա իրենց վրա գլորել, հրահանգ չկա։ Կա մի հատ հրահանգ՝ ամեն գնով ահաբեկել հասարակությանը, պառակտել, գազազացնել, ատելություն սերմանել իրար մեջ։

Խանգարողների և քննադատողնորի բերանները լրտես անվանելով փակել։ Սա՞ է ձեր ժողովրդավարությունը։ Մտեք Աննա Հակոբյանի հիմնադրամ, համոզված եմ` հետաքրքիր տեսարան կտեսնեք, բայց պայքարը մենակ ընդդիմության բերանները փակելու համար են։

Տո՛, ծնգըլ արեցիք ձեր ռուսական լրտեսական խաղերով ու փողերով»: