Միասին կարող ենք
կարևոր
523 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-06 18:19
Հասարակություն

Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է մեր ընկերոջ առողջական վիճակը․ Հենրի Էլբակյան

Ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն իրենց ծնողների հետ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են՝ խնդրանքով դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին  վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ 

Աշակերտները նամակ հանձնեցին գլխավոր դատախազին՝ նշելով, որ Դավիթ Մինասյանի  առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքն ու առողջությունը իրական վտանգի մեջ են, բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։

Դասընկերներից մեկը նշեց, որ իրենց մեր լուռ ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև հասնեն իենց Դավիթ Մինասյանի ազատ արձակմանը։ Իսկ մինչ այս դիմած տարբեր պետական կառույցներից, այդ թվում ՄԻՊ--ից, դեռևս որևէ արձագանք չեն ստացել։ 

Մարտի 31-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։