|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 15-ի առավոտյան Դուբայի միջազգային օդանավակայանը դրոնների ակտիվության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: Թռիչքները դադարեցվել են տեղական ժամանակով 10:13-ից մինչեւ 10:45: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Օդային փոխադրումների վրա ազդող անօդաչու թռչող սարքերի խնդիրը արդիական է դարձել Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Հունվար ամսին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի թռիչքները մոտ մեկ ժամով հետաձգվել էին, քանի որ տարածքում դրոն էր նկատվել: Նմանատիպ միջադեպը թռիչքների հետաձգման պատճառ էր դարձել նաև Նյու Ջերսիի «Նյուարք Լիբերտի» օդանավակայանում: