|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ոսկեպարից սերված, գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ֊ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։
Տիկին Մանթաշյանից տեղեկացա, որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով` իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով։ Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա նաեւ նշել է. «Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13 տարեկան տղայի անսարք, չաշխատող դրոնը և Մ.Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։
Քրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է հայտնել իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով»։