|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հրապարակվել է «Սրբազան պայքարի» ակտիվիստ Միհրան Մախսուդյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
«Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քանի որ ուզում եմ իմ երկիրը տեսնեմ անկախ և ազատ։
Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։
Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել և չեմ անում և չեմ անելու։
Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ։
Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը»,– ասվում է նամակում։