կարևոր
316 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-20 16:23
Իրավական

Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց

Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին, մեղադրյալ գնդապետ Միհրան Մախսուդյանի պաշտպանը միջնորդեց վերացնել կիրառված խափանման միջոցներից տնային կալանքը։

Պաշտպանն ասաց, որ Միհրան Մախսուդյանն ունի առողջական խնդիրներ. «Անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հրավիրվել է շտապօգնություն՝ ստանալու ցավազրկող բուժօգնություն։ Վերջինս անհրաժեշտություն ունի անցել համապատասխան հետազոտություն,  դրանով պայմանավորված հնարավոր է վիրահատական միջամտություն։

Տնային կալանքի տակ գտնվելով՝ դա բավականին խնդրահարույց է, քանի որ պրոբացիոն ծառայությունը չունի այդպիսի ֆունկցիա, ոստիկանությունն էլ հրաժարվում է անձամբ  տեղափոխել բուժհետազոտության։

Հսկողություն իրկանացավող էլեկտրոնային սարքը հնարավորություն չի տալիս անցնել ՄՌՏ հետազոտություն։

Դրանով պայմանավորված՝ խնդրում եմ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխել,  սահմանել վարչական հսկողություն՝  անփոփոխ թողել խափանման միջոց գրավն ու բացակայելու արգելքը»։