կարևոր
292 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-30 18:37
Քաղաքական

Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով՝ համակցված բացակայելու արգելքով։

Հիշեցնենք՝ Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։