|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիրակի՝ նոյեմբերի 30-ի երեկոյան, Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է գործունեությունը դեպի օդանավակայան շարժվող առարկաների, հավանաբար՝ օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 18:09-ին, Վիլնյուսի օդանավակայանի վերևում մտցվել են օդային տարածքի ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև ժամը 21:00-ն», – նշվում է գրառման մեջ։
«Նախնական տվյալներով՝ օդային տարածքի սահմանափակումներ մտցնելու որոշումը կայացվել է դեպի Վիլնյուսի օդանավակայան շարժվող օդապարիկներին բնորոշ նավիգացիոն ազդանշանների պատճառով»։