|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ահաբեկչական վտանգի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Ըստ Demokrathaber-ի՝ դեսպանատունն այդ մասին տեղեկացնող հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներով:
Դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին` հեռու մնալ դեսպանատան շենքից ու դրա շրջակայքից, ինչպես նաև զգոնություն ցուցաբերել զբոսաշրջային մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում և զվարճանքի այլ վայրերում:
Դեսպանատնից տեղեկացրել են, որ վտանգի անցնելուց հետո դեսպանատունը նորից կվերսկսի իր աշխատանքը:
ԱՄՆ դեսպանատան հայտարարությանն ի պատասխան` Անկարայի նահանգապետարանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ նշելով, որ ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ: