|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Զապորոժիեի ԱԷԿ-ում բլոկների աշխատանքը դադարեցվել է Ուկրաինայի կողմից անկանխատեսելի գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին «Ղրիմ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Կախովի ջրամբարում ջրի մակարդակը բարձրացել է այն բանից հետո, երբ Կիեւի իշխանությունները որոշել են սկսել ամբարտակներից ջուր թափել:
«Մենք հասկանում ենք, որ դա մանիպուլյացիա է։ Այդ պատճառով այժմ ատոմային ռեակտորները կասեցված են։ Հինգերորդ ռեակտորը գտնվում է տաք պահուստում։ Մենք չենք հասկանում, թե նռնակով այդ կապիկը ինչ կարող է անել, այդ պատճառով դադարեցնում ենք բլոկների աշխատանքը», - պարզաբանել Է պաշտոնյան։
Ուրբաթ ԶԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը հայտնել էր, որ կայանի բոլոր բլոկները կանգնեցված են, սարքավորումները սպասարկվում են կանոնակարգերի համաձայն՝ ճառագայթային անվտանգության նորմերի խիստ հսկողությամբ: