|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից մինչև 12.00-ն «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների ժամանման համար։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի ԱԻ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ մայրաքաղաքում հունվարի 27-ի ժամը 00.00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 12.00-ն սպասվում է առատ ձյուն, մերկասառույց և բուք: Օդերևութաբանների տվյալներով՝ այսօր Մոսկվայում տեղալու է ամսական նորմայի ավելի քան մեկ երրորդը։
«Կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09.00-ից մինչև ժամը 12.00-ն «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է օդանավերի ժամանման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: