|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Ճանապարհին Դավիթ Մինասյանը ուշագնաց է եղել, բուժօգնություն են ցույց տվել, հետո բերել են քրեակատարողական հիմնարկ, հիմա սպասում ենք հիվանդությունների պատճենները բերեն, որ ներկայացնենք ՔԿՀ պետին, որպեսզի փորձեն պատշաճ բուժօգնություն կազմակերպել- «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Մենք սրա մասին էինք բարձրաձայնում, որ Դավիթը առողջական խնդիրներ ունի, որ չմտածեին, որ ինչ-որ փաստաբանական հնարքներ են գործում։ Անգամ ասեցինք, որ դեպքից մի շաբաթ առաջ եկեղեցում է անգամ վատացել, բոլորը կարող են փաստել դրա մասին։
Սա տարիների պատմություն ունի, սրան էինք ուզում, որ ուշադիր լինեին։ Դա էր նպատակը տանը մնալու, որպեսզի մայրը խնամք տաներ, որ առողջական խնդիրներ չունենար։
Դավիթի կալանքի որոշումը դեռ չենք ստացել, երևի այսօր կստանանք և անպայման կփողոքարկենք։ Հույս ունենանք, որ վերաքննիչ դատարանը գոնե կգտնվի իր բարձրության վրա»,–ասաց նա։
Անդրադառնալով այսօր հրաօպարակված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի թիկնապահը հարվածում Դավիթ Մինասյանին, փաստաբանն ասաց. «Այդտեղ մեկնաբանության բան չկա, տեսնում եք՝ ոնց է երեխային հարվածում, ոնց է հայհոյում։ Ես ևս մեկ անգամ ևս դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք այդ օրը գտնվել են եկեղեցում, որոնք ունեն համապատասխան կադրեր, խնդրում եմ ձեր ունեցած տեղեկատվությունները փոխանցեք պաշտպանական կողմին, որպեսզի ներկայացնենք վարույթ իրականացնող մարմնին, որ ճշմարտությունը բացահայտվի։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այս երեխան որևէ քաղաքականության հետ կապ չունի, ինքը ձեռքի շարժումը արել է իրեն հարվածողից պաշտպանվելու նպատակով։