կարևոր
982 դիտում, 53 րոպե առաջ - 2025-12-03 22:25
Քաղաքական

Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ․ Աբրահամյանը ՔԿՀ-ում տեսակցել է Համբարձումյանին

Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ․ Աբրահամյանը ՔԿՀ-ում տեսակցել է Համբարձումյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք:

Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր` Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:

Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ:

Բայց ինչ էլ լինի, մեկ է` որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:

Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»։