|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համոզված եմ՝ լուսանկարում պատկերված և չպատկերված բոլոր երկրների ղեկավարներն էլ անձրևանոց բռնողներ ունեն... Սակայն շատերը գերադասում են իրենց անձրևանոցները, եթե պրոտոկոլը չի պարտադրում, իրենք բռնեն...
Միայն կապիտուլյանտ Նիկոլը, որին դրսում ընկալում են որպես չհարգված և պարտված ղեկավար, ինքնահաստատվում է այստեղ՝ ինչ-որ բնակավայր գնալուց ձեռքերը գրպաններում դրած «զոնտիկ» բռնողով է շրջում...
Գոնե «Ժողովրդի ծոցից ելած մեր HZORRR վարչապետը» էժանագին սերիալի սցենարիստերը, ովքեր բեմադրել են՝ «Նիկոլն ընտանիքով փախել է ամառանոցից», «Նիկոլն ու Աննան պոնչիկ-կուկուռուզ են ուտում», «Նիկոլ-աղբահավաքը» և այլն, սրան ասեն, որ կուկուռուզ-պեռաշկի ուտող կամ փողոցները մաքրող Նիկոլը չի կարող զոնտիկ բռնողով ման գալ...»։