|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի 190 ծնող դիմում-բողոք է ստորագրել։ Նրանք պահանջում են, որ թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրենը՝ Փառանձեմ Միրիբյանը, հեռանա աշխատանքից։ Պատճառն այն է, որ մանկապարտեզի տնօրենը մեկ ու կես տարվա ընթացքում 10 աշխատակից է հեռացրել աշխատանքից։
«Մենք պահանջում ենք, որ տնօրենը հեռանա, քանի որ նա մանկապարտեզում ստեղծում է անառողջ մթնոլորտ։ Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դաստիարակների, դայակների և ամբողջ աշխատակազմի նկատմամբ»,– նշել է ծնողը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ իրավապահներ են եղել մանկապարտեզում, տօրենի աշխատասենյակի մոտ։
Ծնողների խոսքով՝ իրենք չեն պատրաստվում հանգստանալ: Թաղապետարանում ծնողներին խոստացել են, որ խնդրին լուծում կտան, սակայն ոչինիչ չի արվում: