|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Հետադարձ կապ` 102, 911։
Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, իսկ օրվա ընթացքում հնարավոր է բացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: