կարևոր
3019 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 23:56
Արցախ Քաղաքական

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը․ Արցախի ՆԳՆ

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը․ Արցախի ՆԳՆ

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։

Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։