կարևոր
3052 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 20:29
Հասարակություն

Հայաստանի գլխին նոր պատերազմի վտանգ է կուտակվում․ Արթուր Խաչատրյան

«Քննարկումը մի քիչ ճոխ է ասված, որովհետև բյուջետային քննարկումը մի 20 րոպե տևեց ամբողջ օրվա ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած պետական բյուջեին և դրա խորհրդարանական քննարկումներին: 

«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, տնտեսական չէ: Եվ սովորաբար բյուջեին անուններ են տալիս՝ աճի, կանոնացման, պահպանողական, բայց այս բյուջեն պատմության մեջ կմնա որպես մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Արցախի Հանրապետություն բառերը:

Բյուջեի նախագծում, որը ներկայացվել էր նոյեմբեր ամսին, կար Արցախի Հանրապետությանը տրվող միջպետական վարկ: Այս անգամ հավատարիմ լինելով իրենց վերջերս որդեգրած քաղաքականությանը, երբ իրենք ուղղակի ժանտախտի նման խուսափում են Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բյուջեի ներկայացման և հաստատման այս երկու շաբաթվա ընթացքում իրենք հանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառը, և մնաց ուղղակի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրված վարկ: Ամեն կառավարություն և քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունները, և ակներևաբար Արցախն այս կառավարության առաջնահերթություններից որևէ մեկը չէ»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: