|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:
Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման՝ կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:
Բավականին ռիսկային գործունեություն են ծավալում նաև Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետները: Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: