|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն անցել է գործի, եւ իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում քաղաքապետարանի պաշտոնյաներին: Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երեւանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, ձերբակալվել էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ էր դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանը: Քաղաքապետարանում տիրող իրավիճակի, Հրաչյա Սարգսյանի շուրջ առկա իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել:
Մասնավորապես, պետական մարմինների մոտ կասկածներ են հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: 2022թ.-ին քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր մրցույթ նույն ավտոբուսների ձեռք բերման համար, եւ հաղթել է չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong)-ը: Որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիների վրա «Ժոնգ տոնգ»-ի կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձեւակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ:
Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչեւ Հրաչյա Սարգսյան, որն անակնկալ (գուցե այս գործով պայմանավորված) հրաժարական տվեց: