|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ռուսական զորքերը ուժեր են հավաքում Կիևի, Խարկովի, Չեռնիգովի և Նիկոլաևի վրա հարձակումների նոր ալիքի համար։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
Նախարարի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են ուժերն ու միջոցները կենտրոնացնել հարձակումների նոր ալիքի համար։ «Առաջին հերթին՝ Կիևի, Խարկովի, Չեռնիգովի և Նիկոլաևի համար։ Մենք չենք կորցնում զգոնությունը։ Ռուսական զորքերը ամենուր կոշտ հակահարված կստանան»,- ընդգծել է Ռեզնիկովը։
Նա նաև նշել է, որ ռուսական բանակը հումանիտար ճգնաժամով փորձում է խեղդել Մարիուպոլ քաղաքը։
Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը կվերականգնեն իրենց վերահսկողությունը կորցրած քաղաքների և գյուղերի նկատմամբ. «Խերսոնը, Կախովկան, Մելիտոպոլը, Բերդյանսկը և Գենիչեսկը ցույց են տվել, որ ավելի լավ է, որ թշնամին հեռանա, քանի դեռ ուշ չէ»։