|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը շարունակում է ծրագրել լայնածավալ ներխուժում Ուկրաինա. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է ծրագրել լայնամասշտաբ հարձակում Ուկրաինայի վրա: Մենք տեսնում ենք ռազմական ուժերի շարունակական կուտակում: Ռուսաստանը խոստացել է հետքայլ անել, բայց շարունակում է կուտակվել: Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ զորքեր են շարժվում, դուրս են եկել իրենց կայազորներից և պատրաստ են հարվածել»,- ասել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտահերթ նիստից հետո։
Դաշինքի ղեկավարը դատապարտել է Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու՝ Կրեմլի որոշումը։ «Սա լուրջ էսկալացիա է Ռուսաստանի կողմից և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասել է Ստոլտենբերգը։