|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է վերադարձնել իշխանությունը. գրում է Наша Версия պարբերականը:
«Մարտի 25-26-ը սրտի հաջող վիրահատություն տարած Յանուկովիչը շուտով կհայտարարի երկրում ռազմական գործողություն սկսելու մասին: Այս կերպ նա կկատարի Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածների բնակիչների՝ իրենց պաշտպանելու մասին պահանջը»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ կա մի ուժ, որ կարող է օգնել Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախկին ՊՆ ղեկավար Պավել Լեբեդևը. նա վերջին ժամանակահատվածում միշտ եղել է Յանուկովիչի կողքին: Բացի այդ, պարբերականի տվյալներով, լոյալ են ոչ միայն բանակը, այլ նաև ինքնապաշտպանության ուժերը: