|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բաքուն և Մոսկվան քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ․ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում իրականացվում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, կողմերի միջև եղել են նախնական շփումներ այս հարցի շուրջ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է Հաջիևը Ադրբեջանի ռազմաօդային ուժերին տված հարցազրույցում: