|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը։
Փաշինյանը նշել է, որ հույս ունի ՌԴ նախագահի հետ քննարկել «տարածաշրջանային հարցեր»։
«Մեզ մոտ վիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը: Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը ուշադրություն է հրավիրել վերջերս տեղի ունեցած «Լաչինի միջանցքի արգելափակման» վրա։
«Լեռնային Ղարաբաղում այս առնչությամբ շատ մտահոգություններ կան: Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է Փաշինյանը։