|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այս առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները:
Հաջիևն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խաղաղապահ ժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»: