|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կյանքի կոչման հետ: Շեշտադրումը կկատարվի հավանական բախումների ռիսկի նվազեցման, երկրներին հումանիտար օգնություն ցույց տալու վրա: Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման նկատմամբ հսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Շարապովան:
Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում կքննարկվեն նաև ռուս-թուրքական երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր: