|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրավերով վաղը կմեկնի Բաքու:
Ըստ Haberturk-ի՝ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ դռնփակ հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Ռուսաստանը ջանքերը Ղարաբաղյան հարցի և, առհասարակ, Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նա նաև պատրաստակամություն էր հայտնել այդ հարցում «ներդրում» ունենալ: