կարևոր
3886 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 16:13
Քաղաքական

Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված, հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։