|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահի՝ ռազմական զորակազմ Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագիրը երկուշաբթի ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով՝ քննարկման. հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքական լրատվամիջոցներում առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե խորհրդարանականները երբ քվեարկության կդնեն հարցը:
Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր էր ստորագրվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում: