|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ Աֆղանստան զորքեր ուղարկելու և Աֆղանստանի մայրաքաղաքում գտնվող Քաբուլի օդանավակայանը վերահսկելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ես աշխարհին կոչ եմ անում չշփոթել ինձ Էրդողանի հետ: Ես ծագում եմ «Ազգային ուժերից» (Kuva-yi Milliye - հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը): Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել, իսկ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Նախապես կասեմ, որ ձեզ շատ դժվար բանակցություններ են սպասվում»,– ասել է Քըլըչդարօղլուն: