|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածի արդյունքում սպանվել է «Թալիբան» շարժման առաջնորդներից Ազիզ-Ռահմանին («Ազիֆա»). հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը Twitter-ում:
Նշվում է, որ գործողությունը տեղի է ունեցել Լաղման նահանգի Ալինգար շրջանում: Նախարարության տվյալներով՝ Ազիզ-Ռահմանը «մասնակցել էր անմեղ քաղաքացիական անձանց սպանությանը և Լաղմանում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցած գիշեր Աֆղանստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները Լոգար նահանգում ոչնչացրել են ահաբեկչական շարժման հետախուզության պետ Քարի Շագասիին: