|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը սպառնացել էր Սիրիայի քրդական ուժերի վրա հարձակվելու դեպքում ավերել թուրքական տնտեսությունը։
Ըստ DHA-ի` Քըլըչդարօղլուն, դիմելով Թրամփին, ասել է. «Ասում են` կկործանեն Թուրքիայի տնտեսությունը։ Ակնկալում էի, որ իշխանությունն ամենակոշտ ձևով կարձագանքեր, սակայն դա տեղի չունեցավ։ Ուրեմն պարզ ասում եմ`փողոցային բառապաշարով ոչ ոք Թուրքիային չի կարող սպառնալ»: