|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փախստականների մասին ստորագրած հրամանագրի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ն վերաբնակեցվածների ազգ է, և մենք պետք է հպարտանանք դրանով»,-ֆեյսբուքում գրել է Ցուկերբերգը՝ նշելով, որ իր նախնիները Գերմանիայից, Ավստրիայից և Լեհաստանից են: Ցուկերբերգը հավելել է, որ պետք է կենտրոնանալ նրանց վրա, ովքեր իսկապես սպառնալիք են ներկայացնում, սակայն պետք է «բաց թողնել դռները փախստականների և օգնության կարիք ունեցողների համար»:
Ուրբաթ օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 120 օրով դադարեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև խստացվում են ԱՄՆ մուտքի մի քանի կանոն: