|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Պատերազմն ավարտվել է, արդեն պետք է դասեր քաղել դրանից․ Կովկասի կայունության համար քայլեր պետք է իրականացվեն. այսօր A Haber թուրքական լրատվականին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ըստ նրա` «և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը կբացեն սահմանները, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն»:
«Մենք դրական ազդակներից հետո հատուկ բանագնացներ նշանակեցինք: Երկու անգամ նրանք հանդիպել են, անընդհատ հեռախոսային կապի մեջ են: Վստահությունը մեծացնող քայլեր իրականացրեցինք: Թռիչքները սկսվեցին: Տեխնիկատնտեսական աշխատանքներ են իրականացվում երկաթգծի համար»,- ասել է թուրք նախարարը:
Նա նաև նշել է, որ ցանկանում են Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց Անթալիայում վերջերս տեղի ունեցած Դիվանագիտական ֆորումի ժամանակ հնարավոր չեղավ դա:
«Հայաստանը մեր և Ադրբեջանի դեմ իր պահվածքի պատճառով իրեն մեկուսացրել է: Անհնար է ամեն բան կարգավորել մեկ օրում»,- եզրափակել է Չավուշօղլուն։