կարևոր
4894 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 13:48
Աշխարհ

ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին

ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», - նշել են ՌԴ ԱԻՆ-ում։

Նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ պատրաստության վիճակի են բերվել ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի և «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի 100 մասնագետներ: Կուրենկովը նշել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել բարեկամ պետությանը, որի քաղաքացիները հայտնվել են բարդ իրավիճակում։

«Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի», - ասել Է  ԱԻՆ պետը։