|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նիկարագուայի ռազմածովային ուժերի նավերից մեկը, որը դուրս էր եկել ձկնորսներին «Ռինա» փոթորկից փրկելու, անհետ կորել է: Նավում 27 փրկրարար է եղել. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
Նավը ծով է դուրս եկել կիրակի օրը` ուղեւորվելով Անտլանտյան օվկիանոսի կղզիներից մեկը` ձկնորսությամբ զբաղվող մարդկանց տարհանելու համար: Սակայն երկուշաբթի երեկոյան «Ռինա» փոթորիկն ավելի է ուժգնացել. քամու ուժգնությունը հասել է մինչեւ 120կմ/ժ.-ի:
Փոթորկի հետեւանքով վերջին օրերին Նիկարագուայում արդեն 16 մարդ է զոհվել, 18 հոգի վիրավորվել է, 150 հազար մարդ մեծ վնասներ է կրել. նրանց տները ջրի մեծ հոսքերից ավերվել են: Փլուզվել է մոտ հազար կիլոմետրից ավելի ճանապարհ: