|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենան դեկտեմբերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Եվս մեկ հանդիպման ժամանակ կեզրափակեն վիճելի հարցերի քննարկումը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ թեթև վիճել են գազի գնագոյացումը քննարկելիս:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել բելառուս սպառողների համար գործող պայմաններին` վառելիքը արժե 130 դոլար` 1000 խորանարդի համար, իսկ ռուս սպառողների համար` 70 դոլար: Պուտինն, ի պատասխան, ասել է, որ եթե Բելառուսի համար գործեր շուկայական գին, ապա գազը կարժենար 1000 խորանարդի համար 200 դոլար, ոչ թե` 130: Այնուհետև նա առաջարկել է քննարկել այդ հարցն ավելի ուշ` փակ ռեժիմով: